տուն Uncategorized Մոսկվայում համընդհանուր մեկուսացման ռեժիմ է սահմանվել

Մոսկվայում համընդհանուր մեկուսացման ռեժիմ է սահմանվել

323
0

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը քաղաքում մեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանել։

Այն սկսելու է գործել մարտի 30-ից և վերաբերվելու է բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից, այս մասին գրում է Lenta-ն: Միաժամանակ, չի սահմանափակվում Մոսկվա ժամանելու և հեռանալու՝ քաղաքացիների իրավունքը։

Սոբյանինի խոսքով՝ բնակարանից դուրս գալ թույլատրվում է միայն, եթե քաղաքացին կանչել է շտապօգնության մեքենա կամ գնում է մոտակա խանութ ու դեղատուն, զբոսնում է ընտանի կենդանու հետ բնակվելու վայրից ոչ հեռու, քան 100 մետր, և եթե կենցաղային աղբն է հեռացնում։ Մինչև այսպիսի խիստ ռեժիմի անցնելը Մոսկվայի քաղաքապետը մեկ անգամ չէ, որ քաղաքացիներին հորդորել է դուրս չգալ տնից։

Սակայն շաբաթ օրը Մոսկվայի այգիներում 52.000 այցելու է գրանցվել։ Հորդորներին չենթարկվելը քաղաքային իշխանությանը դրդել է նման խիստ միջոցների գնալ։ Նշենք, որ միայն Մոսկվա քաղաքում 1000-ից ավելի կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։