Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար ստեղծված Մոսկվայի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 697-ով. դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 5181, հայտնում է Gazeta-ն:
Մոսկվայում անցած օրվա ընթացքում ևս 16 կորոնավիրուսով հիվանդ է բուժվել, բուժվածների ընդհանուր թիվը հասել է 222-ի:
Ինչպես հայտնի է դարձել, մայրաքաղաքում մեկ օրվա ընթացքում մահանցել է կորոնավիրուսով 2 հիվանդ: