տուն Աշխարհ Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի հայ օպերատորը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի հայ օպերատորը

322
0

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ՌԴ առաջին ալիքի հայազգի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը, գրում է Lenta.ru-ն: Օպերատորի գործընկերը պատմել է, որ 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանն ունեցել է շաքարային դիաբետ:

Հայտնի է դարձել, որ հայ երիտասարդը մահացել է կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից: Ի դեմ, Սաղաթելյանի մայրն ու հայրը գտնվում են հիվանդանոցում, որտեղ նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին: