տուն Աշխարհ Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 866-ի

Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 866-ի

274
0

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբի առկայություն, իսկ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հաղորդում է Рен.тв-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբի ներկայացուցիչներին:

Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը հասել է 866-ի:

Օպերատիվ շտաբից նաև հիշեցրել են, որ բոլոր բնակիչները մինչև մայիսի 11-ը պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը:

Մայիսի 5-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման պաշտոնապես հաստատված դեպքերի թիվը 155 370 է, մահացել է 1451 մարդ: