ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 66 տարեկան հասակում մահացել է ՌԴ ՆԳՆ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի նախկին տեղակալ Վլադիմիր Զինչենկոն։
Լրագրողները նշում են, որ բարձրաստիճան իրավապահը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: Մինչեւ ՌԴ ՆԳՆ համակարգում պատկառելի պաշտոնի նշանակվելը Զինչենկոն ծառայել է ՊԱԿ-ում, ինչպես նաեւ եղել է ԽՍՀՄ զինված ուժերի զինվորական դատախազության քննիչը: