Մոսկվայում նախատեսվում է կանգնեցնել խորհրդային շրջանի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
Հուշարձանի ստեղծման մասին հայտարարվել է Խաչիկ Խութլուբյանի հեղինակած «Գործակալը, որը գերազանցեց Աբվերը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը բացահայտում է Գևորգ Վարդանյանի կենսագրության անհայտ էջերը:
«Հուշարձանի տեղադրման փաստաթղթերը քաղաքապետարանի քննարկման են ներկայացված, այնտեղ դրական են վերաբերել այդ գաղափարին»,- ասել է Իվանովը:
ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Նոր Մոսկվայի №2070 դպրոցի հարևանությամբ, որը կարող է անվանակոչվել Գևորգ Վարդանյանի անունով:
Քանդակի հեղինակն է ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչովը: