տուն Աշխարհ Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվել․ Ria.ru

Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվել․ Ria.ru

388
0

Մոսկվայում մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում ՌԴ մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքը:

«Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի մեկնելու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար: