Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով արգելել է մինչև ապրիլի 10-ը զանգվածային միջոցառումներ անցկացնել՝ փակ տարածքներում՝ 50 և ավելի մասնակիցներով, իսկ դրսում՝ մասնակիցների ցանկացած քանակով հաղորդում է Tass գործակալությունը:
Սահմանափակումները վերաբերում են մշակութային, մարզական, ժամանցային և լուսավորչական միջոցառումներին:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, մարտի 21-ից մինչև ապրիլի 12-ը Մոսկվայում կփակվեն բոլոր հանրակրթական, մարզական դպրոցները, լրացուցիչ կրթության հաստատությունները: