Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանում այրվել է T-50 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ինքնաթիռն այրվել է օդանավակայանի թռիչքուղու վրա թռիչքից առաջ: Օդաչուն հասցրել է անվտանգ լքել ինքնաթիռը: Ավելի ուշ պատկան մարմինները նշել են, որ ինքնաթիռը ենթակա է վերանորոգման: