Այսօր Մոսկվայի մարզում տեղի է ունեցել բեռնատարի և Մոսկվայից Քիշնև մեկնող ուղևորատար գնացքի բախում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Այս մասին հայտել է ՌԴ առողջապահության նախարար Նինա Սուսլովան: Հաղորդում է Interfax գործակալությունը:
«Մեկ վագոն վնասվել է, բոլոր տուժածներն այդ վագոնից են, և՛ զոհվածները, և՛ վիրավորները», — ասել է նա` նշելով, որ բոլոր մյուս վագոնները ուղևորները չեն տուժել:
Տուժածների մեջ է նաև մեկ երեխա: Այս պահին հայտնի է 50 վիրավորի մասին:
Զոհվածների ինքնությունը ճշտվում է: