տուն Հասարակություն Մշակույթ Մոսկվայի հրապարակներից մեկը կանվանակոչվի Առնո Բաբաջանյանի անունով

Մոսկվայի հրապարակներից մեկը կանվանակոչվի Առնո Բաբաջանյանի անունով

462
0

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ Մոսկվայի հրապարակներից մեկը կանվանակոչվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Ստալինի և Պետական մրցանակների դափնեկիր, 1974 թվականի Տոկիոյի երրորդ համաշխարհային երգի փառատոնի ժամանակ «Աշխարհի լավագույն երգահան» ճանաչված Առնո Բաբաջանյանի անունով:

Այս նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը հանդես է եկել 20-րդ դարի նշանավոր երգահանի 100 ամյակի կապակցությամբ: Բաբաջանյանը 5 երգ է նվիրել Մոսկվա քաղաքաին. «Лучший город Земли» («Աշխարհի լավագույն քաղաքը»), «По ночной Москве» («Գիշերային Մոսկվայում»), «Москва река» («Մոսկվա գետը»), «Песня прилетела из Москвы» («Երգը թռչեց Մոսկվայից»), «Город мира и весны» («Խաղաղության և գարնան քաղաք») երգերը և «Москвичка»(«Մոսկվուհի») վալսը: