տուն Քաղաքական Միջազգային Մոսկվայի հայերը հումանիտար օգնություն են տեղափոխում Քեսաբի հայերին․ Սիրիան շնորհակալություն է հայտնել...

Մոսկվայի հայերը հումանիտար օգնություն են տեղափոխում Քեսաբի հայերին․ Սիրիան շնորհակալություն է հայտնել 20 տոննա նարնջով

119
0

 

98

Վաղը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է 30 տոննա հումանիտար բեռ տեղափոխել Սիրիա։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։ Սպասվում է, որ նույն ինքնաթիռով Լաթաքիա կտեղափոխվի Մոսկվայի շրջանում բնակվող հայերի կողմից հավաքված հումանիտար բեռը, որը նախատեսված է քեսաբահայերի համար։

Սիրիական կողմն իր հերթին, 20 տոննա նարինջ կփոխանցի Ռուսաստանին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։