Մոսկվայի խոշորագոյն առևտրի կենտրոններից մեկի` «Աֆիմոլի» հարևանությամբ տեղի ունեցած հրդեհի պատճառով առևտրի կենտրոնից տարհանվել է 2 հազար մարդ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Տուժածներ չկան, ժամեր անց հրդեհը մարվել է:
Տեղեկացնենք, որ «Աֆիմոլը» գտնվում է Մոսկվայի կենտրոնում կառուցվող «Մոսկվա-Սիթի»-ի շրջանում: