տուն Աշխարհ Մոսկվայի խանութներից մեկում գանձապահը սուրճ գողանալու համար սպանել է հաճախորդին (տեսանյութ)

Մոսկվայի խանութներից մեկում գանձապահը սուրճ գողանալու համար սպանել է հաճախորդին (տեսանյութ)

495
0

Տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ նրան հարվածել է Մոսկվայի Զուդինո շրջանի «Դիկսի» սուպերմարկետի գանձապահը: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, հայտնել է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ոստիկանության տվյալներով՝ հունվարի 26-ին Բոլոտնիկովսկայա փողոցում գտնվող դիահերձարան են բերել  39-ամյա տղամարդու դի՝ որովայնային վնասվածքով: Դիահերձումից հետո պարզվել է, որ մահը եղել է բռնի։

Հունվարի 29-ին ոստիկանությունը Մոսկվայի մարզում բերման է ենթարկել 26-ամյա գանձապահ-հսկիչին, որը հունվարի 20-ին, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է տղամարդու կրծքավանդակին։ Ինչպես պարզվել է, վնասվածքի պատճառով սկսվել է ներքին արյունահոսություն, որը հանգեցրել է տուժածի մահվան:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ ՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների` գանձապահը 39-ամյա տղամարդուն կասկածել է մեկ բանկա սուրճի գողության մեջ։