Weproject.media ռուսական հրատարակությունը կազմել է Մոսկվայի լավագույն երիտասարդ թոփ-մենեջերների ցանկը, որում ընդգրկված են երեք հայեր:
Մասնավորապես, ցանկի 4-րդ հորիզոնականում հայտնվել է 2019 թվականից Rambler Group-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, 6-րդ հորիզոնականում՝ ՄԳԻՄՕ-ի վարչարարության և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, ով 29 տարեկանում դարձել է դիվանագիտական կադրերի ֆակուլտետի ամենաերիտասարդ դեկանը:
8-րդ տեղում Ubank ընկերության համահիմնադիր Ֆելիքս Խաչատրյանն է։ Նրա մասնակցությամբ ստեղծված ծրագիրը թույլ է տալիս օնլայն ֆինանսական օպերացիաներ իրականացնել և մատուցում է ծառայությունների լայն շրջանակ: