72-ամյա երգչուհի Սոֆիա Ռոտարուն համերգային ծրագրով հանդես է եկել Մոսկվայում:
«Երգչուհին կրում էր սև տաբատ և ուկրաինական երկար սև վերնազգեստ՝ դեղին զարդանախշերով: Արտիստի համար նման իմիջ ընտրել էր նրա քույրը՝ Սվետլանա Եվդոկիմենկոն, որը համատեղությամբ նաև երգչուհու ոճաբանն է»,- այս մասին գրում է «Комсомольская правда»-ն: Համերգի ընթացքում Ռոտարուն երգել է իր ամենահայտնի երգերից հինգը՝ «Սպիտակ ձմեռ», «Միայն սա քիչ է», «Եղավ, բայց անցավ», «Լուսին, լուսին»:
Համերգի վերջում երգչուհին իրեն ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել ռուս երկրպագուներին:
