տուն Աշխարհ Մոսկովյան դատարանը հրաժարվել է ընդունել Նավալնիի հիմնադրամի հայցն ընդդեմ Պուտինի

Մոսկովյան դատարանը հրաժարվել է ընդունել Նավալնիի հիմնադրամի հայցն ընդդեմ Պուտինի

286
0

Մոսկվայի Տվերի դատարանը չի ընդունել ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի վարչական հայցն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

Դատարանի մամուլի խոսնակ Օլգա Բոնդարևան բացատրել է, որ Սահմանադրության համաձայն՝ ՌԴ նախագահին ուղղված պահանջները չեն կարող ընդունվել վարչական հայցի շրջանակում:

«Այսպիսով՝ վարչական հայցը ենթակա չէ ընդունման, քանի որ այն խախտում է ՌԴ տարածքում իշխանության բաժանման հիմնարար սկզբունքները»,- նշել են դատարանում:

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ը նոյեմբերի 21-ին հայց էր ներկայացրել Պուտինի դեմ՝ կապված հիմնադրամի կողմից փողերի լվացման գործի հետ: Հիմնադրամի հիմնադիր Ալեքսանդր Նավալնիի խոսքով՝ հիմնադրամում Պուտինին են համարում քրեական հետապնդման կազմակերպիչը և պահանջում են նախագահի գործողություններն անօրինական ճանաչել:

Ավելի վաղ՝ 2017 թվականին, Նավալնին հայց էր ներկայացրել Պուտինի դեմ՝ մարզային իշխանությունների կողմից բողոքի ակցիաներն արտոնելուց հրաժարվելու պատճառով: Տվերի դատարանը մերժել էր ընդունել հայցը: