Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
«Ես չեմ ուզում սազը առնեմ՝ ընկնեմ գովեմ, որովհետև ես հարցերից մեկին ի պատասխան պատասխանեցի, եթե ես իմ կամ մեր կառավարության աշխատանքից երբևէ գոհ պետք է լինեմ՝ մոռացեք՝ դա չի լինելու երբեք, որովհետև, եթե աստղեր էլ իջեցնենք երկնքից, էլի ես դժգոհ եմ լինելու, պետք է ասեմ՝ մոլորակներ ինչի չենք իջեցրել: Ես կարծում եմ, որ մենք որպես թիմ ՝ ընդ որում ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանական մեծամասնությունը և շատ դեպքերում նաև խորհրդարանական ընդդիմությունը, մենք որպես թիմ աշխատում ենք, և ես համարում եմ, որ այդ արդյունքները մեր բոլորի աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ընդդիմության քննադատության: Ընդդիմությունը, երբ որ քննադատում ենք, մենք գնում ենք, մտածում ենք, չէ՞. մարդիկ ինչու են այս բանն ասում…»,- ասաց վարչապետը: