Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» պաշտոնական թվիթերում իր կարծիքն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ FA-ի դատավորների դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռայլին «Վեստ Բրոմվիչից» ներողություն է խնդրել դատավորի սխալի համար, որը հօգուտ «Չելսիի» 11-մետրանոց էր նշանակել Անգլիայի չեմպիոնատի 11-րդ տուրում։
«Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, որ նա ներողություն է խնդրել, այլ այն, թե ինչպես է դրան արձագանքում մամուլը։
Եթե դատավորները ներողություն խնդրեին սխալների համար, իմ հեռախոսը միշտ զբաղված կլիներ։
Բայց չէ՞ որ ինձ ոչ ոք չզանգեց ու ներողություն խնդրեց, օրինակ, տուգանային հարվածի համար, որից հետո «Վեստ Բրոմվիչը» իր 2-րդ գոլը խփեց։
Ինչո՞ւ ոչ ոք չի զանգում Քրիս Հյուտոնին, Սթիվ Բրյուսին կամ Միքայել Լաուդրուպին։
Վերաբերմունքը բոլորի հանդեպ միատեսակ պիտի լինի»,- ասել է Մոուրինյոն։