«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյուն: Այդ մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Պորտուգալացու հետ ստորագրվել է 3,5 տարվա պայմանագիր: Նա փոխարինել է Մաուրիսիո Պոչետինոյին, ով երեկ պաշտոնանկ էր արվել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «յուրահատուկը» Լոնդոնում տարեկան ստանալու է 13 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն Անգլիայում մարզել է «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: