տուն Սպորտ Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին դավաճան և անբարոյական զավակներ է անվանել. Հատվածներ ինքնակենսագրականից

Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին դավաճան և անբարոյական զավակներ է անվանել. Հատվածներ ինքնակենսագրականից

82
0

7-Jose-Mourinho-AFP-Getty

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» հետ խաղերից մեկից հետո իր թիմի ֆուտբոլիստներին անվանել է դավաճան և անբարոյականի զավակներ: The Times-ը հրապարակել է պորտուգալացի մասնագետի ինքնակենսագրականից մի հատված:

Միջադեպը տեղի է ունեցել 2001 թվականի ապրիլի 16-ին, երբ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղից մի քանի ժամ առաջ Marca օրաթերթը հրապարակել էր «Ռեալի» նախնական կազմը, որից պարզ էր դարձել, որ Պեպեն խաղալու է կիսապաշտպանությունում: Ինքնակենսագրականի հեղինակ Դիեգո Տորեսը գրում է, որ մարզիչը նյարդայնացել էր` խաղացողներից մեկին մեղադրելով արտահոսքի համար: «Դուք դավաճաններ եք: Ես խնդրել էի ոչ մեկին չասել կազմի մասին, դուք ինձ դավաճանել եք: Սա նշանակում է, որ դուք իմ կողմից չեք: Դուք անարոյականի զավակներ եք: Այս հանդերձարանում միակ իմ ընկերը Գրաներոն է: Սակայն հիմա ես նրան էլ չեմ վստահում: Դուք ինձ միայնակ եք թողել: Դուք ամենադավաճան թիմն եք իմ կյանքում: Դուք ուղղակի անբարոյականի զավակներ եք», — բղավել է Մոուրինյոն հանդերձարանում։

Իկեր Կասիլյասն այս ամեն ինչը մինչև վերջ չի լսել, Մոուրինյոյի խոսքերն անտեսել են նաև մյուս ֆուտբոլիստները: Այդ պահին Մուրինյոն «Ռեդ Բուլի» տարան շպրտել է պատին` կեղտոտելով մի քանի ֆուտբոլիստների:

Գրքում նաև նշվում է, որ Մոուրինյոն միշտ դեմ է եղել, որպեսզի իր ֆուտբոլիստներն ընկերություն անեն «Բարսելոնայում» խաղացող մյուս ֆուտբոլիստների հետ: