տուն Սպորտ Մոուրինյոն հարձակվող կգնի գրանդ ակումբից

Մոուրինյոն հարձակվող կգնի գրանդ ակումբից

147
0

Jose-Mourinho-12

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը «կանաչ լույս» է ստացել ակումբի ղեկավարության կողմից և առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կուժեղացնի կազմը, որպեսզի պայքարի տիտղոսների համար։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Մոուրինյոն դժգոհ է թիմի հարձակվողների գործողություններից՝ Տորեսն ու Էտո՛Օ-ն Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել են մեկական գոլի հեղինակ, իսկ Դեմբա Բան չի կարողանում գոլ խփել այս տարվա մարտ ամսից։

«Էվերտոնում» վարձավճարով խաղացող «կապույտների» մեկ այլ խաղացող Ռոմելու Լուկակուն չի կարող վերադառնալ թիմ՝ համաձայն պայմանագրում նշված պայմանների, ինչը նշանակում է, որ Մոուրինյոն ստիպված է ուժեղ ֆուտբոլիստ գնել եվրոպական գրանդներում։ Սա այնքան էլ ձեռնտու տարբերակ չէ, քանի որ այդ դեպքում գնված ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի կարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայում այլ թիմում խաղացած լինելու պատճառով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here