տուն Սպորտ Մոուրինյոն Խավիեր Ձանետիին հրավիրել է Չելսի՝ որպես խաղացող մարզիչ

Մոուրինյոն Խավիեր Ձանետիին հրավիրել է Չելսի՝ որպես խաղացող մարզիչ

99
0

article-2376764-1AF45D05000005DC-347_634x445

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ «Ինտերի» ֆուտբոլիստ և թիմի ավագ Խավիեր Ձանետիին առաջարկել է տեղափոխվել Լոնդոն և հանդես գալ իր թիմում՝ խաղացող մարզչի կարգավիճակում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

40-ամյա ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան, քանի որ միլանյան ակումբը նրան նոր պայմանագիր չի առաջարկել։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամռանը։ Ըստ անգլիական աղբյուրների՝ Ձանետիին առաջարկել են կարիերան ավարտելուց հետո պաշտոն զբաղեցնել «Չելսի» ակումբում։

Մոուրինյոն մարզել է Ձանետիին 2008-2010 թվականներին, երբ եղել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։