Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով որակազրկվել է մեկ խաղով` Անգլիայի առաջնության 8-րդ տուրի «Կարդիֆի» հետ հանդիպման ժամանակ (4։1) մրցավարի հետ վիճելու համար, բացատրել է, թե ինչն է իրեն նյարդայնացրել այդ խաղի ժամանակ։ Նա նշել է, որ մրցակիցն անընդհատ ժամանակ է ձգել, ինչը 90 րոպեանոց խաղից խլել է 30 վայրկյան։
«Ինձ նյարդայնացրեց «Կարդիֆի» դարպասապահի պահվածքը։ Ըստ կանոնակարգի, դարպասապահն ունի 6 վայրկյան, որպեսզի գնդակը մտցնի խաղի մեջ, իսկ Մարշալը դրա համար կես րոպե օգտագործեց։ Դա էլ դարձավ իմ դժգոհության պատճառը, որը ես հայտնեցի մրցավարին։ Եթե ես շարքային երկրպագու լինեի, որ վճարել է այս խաղի համար, ապա ավելի շատ կնյարդայնանայի։ Ոչ ոք չի ցանկանում դիտել, թե ինչպես է թիմը 30 վայրկյան ծախսում գնդակը խաղի մեջ մտցնելու համար», — ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորում է The Daily Mail-ը։