Մարոկկոյի Royal Air Maroc ընկերության Կասաբլանկայից ժամանած ինքնաթիռը հրդեհվել է կանադական Մոնրեալի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Օդանավում գտնվել են 250 ուղևոր և անձնակազմի ութ անդամ: Մոնրեալի օդանավակայանի ներկայացուցիչ Ֆրանսուա-Նիլոլա Ասելին հայտնել է այն մասին, որ հինգ հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինքնաթիռի հրդեհման պատճառները դեռևս հայտնի չեն: