Երեկ Մոնտենեգրոյի Պոդգորիցե քաղաքում տեղի ունեցած գեյ-շքերթի ժամանակ վիրավորվել է 21 մարդ՝ հիմնականում ոստիկաններ, 60 մարդ ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Շքերթին մայրաքաղաքում մասնակցել է մոտավորապես 100 մարդ, սակայն 1500 հոգի էլ կազմակերպել են այդ շքերթի դեմ ուղղված ակցիա՝ փորձելով խոչընդոտել շքերթի անցկացումը, ինչի հետևանքով հրահրվել են բախումներ։ Ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ոստիկաններից մեկի վիճակը է ծանր է, ձերբակալվածներից ավելի քան 20 հոգի անչափահաս է։