տուն Քաղաքական Միջազգային Մոնիտորինգի աննախադեպ հնարավորության դեպքում ԱՄՆ-ն կթուլացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները․ Ջոն Քերի

Մոնիտորինգի աննախադեպ հնարավորության դեպքում ԱՄՆ-ն կթուլացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները․ Ջոն Քերի

139
0

url

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում պահանջելու է տրամադրել այդ երկրի միջուկային օբյեկտների մոնիտորինգի աննախադեպ լիազորություններ։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։

«Եթե նրանք պարտաճանաչ գործեն, ապա կսառեցնեն իրենց ծրագիրը և թույլ կտան մեզ աննախադեպ հասանելիություն՝ դիտարկման և այլ գործողությունների համար», — ասել է Քերին։ Այդ դեպքում ԱՄՆ-ն և գործընկերները կարող են թուլացնել Իրանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները։

Քերիի խոսքով՝ անցած բանակցությունների ժամանակ համաձայնագրի ստորագրման ձախողումը կապված էր որոշ ձևակերպումների հետ․ «Ոչ միայն Ֆրանսիան, այլ որոշ երկրներ, այդ թվում՝ մենք, ցանկանում էինք ավելի կոշտ ձևակերպումներ և տեքստի հստակություն», — ասել է պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ բանակցությունների մյուս փուլը կկայանա նոյեմբերի 20-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here