տուն Տնտեսական Մոլլերից դուրս գործող խանութները կարող են շարունակել գործունեությունը

Մոլլերից դուրս գործող խանութները կարող են շարունակել գործունեությունը

449
0

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»:

Քիչ ավելի ուշ պատգամավորը լրացում է կատարել պարզաբանման մեջ՝ նշելով, որ տոնավաճառները, Վերնիսաժը և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել։