տուն Քաղաքական Միջազգային Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացումից հետո ցանկանում է մնալ ԱՊՀ ազատ առևտրի գոտում

Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացումից հետո ցանկանում է մնալ ԱՊՀ ազատ առևտրի գոտում

74
0

President of Moldova Nicolae Timofti  at the EU in BrusselsՄոլդովան, որ ուրբաթ նախատեսում է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չի ցանկանում ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի պայմանների որևէ փոփոխություն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին:

«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք պետք է ինչ որ բան փոխենք: Մենք միշտ ելել ենք այն բանից, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին պիտի ամբողջովին համընկնի ԱՊՀ շրջանակներում գործող ազատ առևտրի պայմանագրի դրույթներին, որովհետև դրանք հիմնված են Առևտրի միջազգային կազմակերպության սկզբունքների վրա», — հայտարարել է նա:

Հաղորդվում է նաև, որ Մոլդովան պատրաստ է ցանկացած տեսակի քննարկումների: «Մենք պատրաստ ենք ԵՄ-Ռուսաստան-Մոլդովա եռակողմ խորհրդակցություններին, բայց միայն խորհրդակցություններին, այլ ոչ թե բանակցություններին», — մանրամասնել է Մոլդովացի պաշտոնյան: