տուն Քաղաքական Միջազգային Մոլդովայի վարչապետը ՄԱԿ-ում կոչ է արել դուրս բերել Ռուսաստանի զորքերը Մերձդնեստրից

Մոլդովայի վարչապետը ՄԱԿ-ում կոչ է արել դուրս բերել Ռուսաստանի զորքերը Մերձդնեստրից

264
0

11

Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում, կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերը Մերձդնեստրյան Հանրապետությունից։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Մենք ձգտում ենք ակտիվացնել իրավապահ մարմինների շփումները, պահպանել կայունություն անվտանգության գոտում և խաղաղապահ ուժերի կարգավիճակը փոխել միջազգային առաքելության կարգավիճակի։ Կոչ ենք անում դուրս բերել ռուսական զինված ուժերը միջազգային պարտավորություններին համաձայն», — ասել է Մոլդովայի վարչապետը՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է գնալ փոխզիջումների, եթե դա չի վտանգում նրա ինքնիշխանությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here