տուն Լուրեր Մոլդովայի վարչապետը ժխտել է Ռումինիային միանալու հավանականությունը

Մոլդովայի վարչապետը ժխտել է Ռումինիային միանալու հավանականությունը

178
0

big-corman-la-vilnius-moldova-ferm-determinata-sa-si-ocupe-locul-printre-statele-europei

Վիլնյուսում կայացած «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովի ընթացքում Մոլդավիայի վարչապետ Յուրիյ Լյանկեին հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է երկրի միավորումը Ռումինիայի հետ: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

Լյակեն ժխտել է դա։ «Ոչ, հնարավոր չէ, քանի որ մենք ԵՄ-ում Մոլդովայի ինտեգրման հետ կապված շատ հստակ խնդիրներ ունենք: Երբ մենք արդեն Եվրամիության կազմի մեջ ընդգրկվենք, այդ ժամանակ մենք ընդհանուր քաղաքական, տնտեսական և առևտրային տարածք կունենանք՝ առանց ներքին սահմանների: Հենց դրան էլ մենք ձգտում ենք»,- ասել է վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here