Ինչպես համարում են Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները՝ մոլախաղերում մարդու ընտրած մարտավարությունը կապված է գեների հետ, որոնք կարգավորում են գլխուղեղում դոֆամինի արտադրությունը:
Գիտնականները գիտափորձ են կատարել 217 ուսանողների հետ, որոնց առաջարկել են մրցել: Այս մասին հաղորդում է Meddaily-ին: Մի մարդը պետք է համակարգչով խաղադրույք կատարեր անանուն հակառակորդի դեմ:
Դոֆամինի քանակը կարգավորող 12 գեների հետազոտությունը վերհանել է նրանցից որոշներում հատուկ մուտացիաներ: Մոլախաղերի մարտավարությունների տարբերությունները կապված են եղել 3 գեների հետ: Նրանք բոլորը «պատասխանատու» են գլուղեղի կեղևի առաջնային հատվածում դոֆամինի արտադրության համար: