ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, օգտվելով ելույթի հնարավորությունից, Ազգային ժողովում խոսեց մի հարցազրույցի մասին.
«Պարզվում է՝ Հրայր Թովմասյանը երբ որ Սահմանադրական դատարան է եկել, մի խորհրդական է իր մոտ նշանակել՝ Գրիգոր Մուրադյան անուն-ազգանունով:
Պարզվում է՝ սույն անձը հունիսի 25-ին հարցազրույց է տվել հայտնի շրջանակների հետ փոխկպակցված հեռուստաընկերություններից մեկին, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների, այդ թվում նախագահի հասցեին տարատեսակ լուտանքներ, վիրավորանքներ հնչեցնելու տեսանկյունից կարելի է ասել մոլագարության աստիճանի է հասնում լեքսիկոնը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ անձի լուտանքներին ուշադրություն դարձնելը, վիրավորվելը մեղք կլիներ, բայց ուզում է անդրադառնալ նրա մի նախադասության:
Այդ հարցազրույցի ընթացքում, ըստ Հովակիմյանի, Գրիգոր Մուրադյանն այնքան տարված է խոսում, որ այսպիսի մի նախադասություն է ասում. «Մեկ փակագիծ բացեմ. Սահմանադրական դատարանի ռազմավարությունն էր՝ ոչ մի կերպ չընկրկել եւ ամենակարեւորը՝ հարկադրել, որ այս իշխանությունները հակապետական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»:
Մեջբերելով այդ նախադասությունը՝ Հովակիմյանը ընդգծեց. «Հասկանո՞ւմ եք, խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայողի մասին, ով պետական բյուջեից աշխատավարձ է ստանում: Մարդը ասում է, որ իրենք, չգիտեմ իր հետ էլ ովքեր են, ՀՀ իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու միջոցառում են իրականացրել, ինձ հետաքրքիր է այդ մոլուցքը մինչեւ ուր է գնացել, Էս անձը Հայաստանի իշխանություններին վնասելու իր ձգտումը մինչեւ ուր է իրականացրել, մինչեւ ուր է պատրաստ հասնել»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: