Մոզամբիկի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ իրենց հաջողվել է փրկել 27 երեխայի, որոնց փորձում էին անօրինական ճանապարհով Հարավային Աֆրիկա տեղափոխել:
Ոստիկանները ձերբակալել են յոթ հոգու, ովքեր մեղադրվում են մեկից յոթ տարեկան երեխաների անօրինական տեղափոխման փորձի մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ երեխաների մի մասը վերադարձվել է ընտանիքներ, իսկ մյուս մասը գտնվում է սոցիալական ծառայությունների խնամքի տակ: