Mozambique Airlines ավիաընկերության ուղղաթիռն անհետացել է ռադարներից՝ մոզամբիկյան Մապուտու Անգոլայի Լուանդա կատարվող չվերթի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ներկայումս փրկարարական ուժերը փորձում են գտնել ինքնաթիռի գտնվելու վայրը և պարզել անհետացման հանգամանքները։ Կարծիք կա, որ հնարավոր է, այն արտակարգ վայրէջք է կատարել Նամիբիայի Ռունդու քաղաքում։ Հայտնի է, որ ինքնաթիռում գտնվել է 28 ուղևոր։