Սբերբանկը մշակել է առցանց թեստ, որի օգնությամբ կարելի է գնահատել կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկը եւ հիվանդության թեթեւ ձեւի առկայությունը։
RNS գործակալության հաղորդած տեղեկությունը փոխանցում է Banks.am-ը:
Սբերբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինն ասել է, որ արհեստական բանականության մոդելի հավանականության եւ համաշխարհային բժշկական տվյալների հիման վրա Սբերբանկը մշակել է առցանց թեստ.
«թեստը հնարավորություն է տալիս ախտանշաններով եւ արտաքին գործոններով գնահատել կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկը եւ հիվանդության թեթեւ ընթացքի հավանականությունը»,- նշել է Ալեքսանդր Վեդյախինը։ Իր խոսքով՝ ներկա դրությամբ թեստավորվել է ավելի քան 177 հազ. ռուսաստանցի, որոնցից 40 հազարը Մոսկվայի բնակիչ է, 9 հազարը՝ Սանկտ Պետերբուրգի։ Հիվանդանալու բարձր ռիսկ է հայտնաբերվել հարցվածների 9%-ի մոտ։
Բացի այդ, Սբերբանկը կառուցել է մոդել, որը կանխատեսում է կորոնավիրուսի տարածումը երկրում։ Դեռեւս մարտին մոդելը կանխատեսել էր, որ Ռուսաստանում հիվանդությունը կհասնի իր գագաթնակետին մայիսի առաջին տասնօրյակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում