տուն Լուրեր Մշակույթի նախարարությունը «Ծածկած շուկայի» հարցով նոր ասելիք չունի

Մշակույթի նախարարությունը «Ծածկած շուկայի» հարցով նոր ասելիք չունի

313
0

hasiko

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է «Ծածկած շուկայի» խնդրին`ասելով.«Ժողովուրդ  ջան, ես հոգնել եմ այդ ծածկած շուկայից, ես ասել եմ, որ մեր գործառույթներով մենք ամեն ինչ արել ենք, ոնց որ օրենքը պահանջում է, օրենքի խախտում Մշակութի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքան կարող եմ նորից ու նորից այդ թեման մեկնաբանել: Խախտում չէ, նախարարը պատասխանել է.«Մենք նախագիծ չենք հաստատել, մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են իրավապահ մարմինները՝ ամբողջական փաթեթը տրամադրել են, այս ամբողջ ընթացակարգը մեր լիազորությունների մասով կատարված է: Հիմա մենք 2014 թվականի բյուջեն ենք քննարկում, նորից անդրադառնում ենք այդ հարցին: Որևէ նոր բան այստեղ ես ձեզ, ցավոք սրտի, ասելիք չունեմ»,-նշել է նախարարը: Լրագրողների հաջորդ դիտարկմանը, թե չեք դիմել դատական մարմիններին, Հասմիկ Պողոսյանը պատասխանել է.«Մեզանից խնդրել են, ամբողջական այդ փաթեթը պատրաստի մի քանի անգամ ուզել են, ներկայացրել ենք, կարող եք ծանոթանալ»:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here