տուն Լուրեր Մշակութային արժեքների չգնահատումը գալիս է «մշակույթի նախարար» հորջորջված կնոջից

Մշակութային արժեքների չգնահատումը գալիս է «մշակույթի նախարար» հորջորջված կնոջից

153
0
dcfdv
Araratnews-ը Գառնիում, Զվարթնոցում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների շուրջ զրուցել է ազգագրագետ Խորեն Գրիգորյանի հետ:
-Նախ կուզեի նշել, որ աշխարհում ընդունված պրակտիկա է պատմական նշանակության մշակութային կոթողներում որոշակի միջոցառումների կազմակերպումը: Օրինակ Վերսալի պալատում կարելի է հանդիպել շքեղ հարսանեկան արարողությունների, սակայն սրանք բոլորն ունեն սույն օբյեկտի շահագործման որոշակի նորմեր: Ինչպես տեղյակ ենք, վերջերս հայազգի Քիմ Քարդաշյանը դիմել էր Վերսալի պալատում հարսանիք կազմակերպելու խնդրով, սակայն նա մերժվեց, քանի որ ըստ աղբյուրների՝ այն հեղինակությունը չէր, որ թույլատրվեր այդտեղ հարսանիք կազմակերպել:
Իհարկե, յուրաքանչյուր պետություն ունի իր չափանիշները մշակութային հուշարձանների շահագործման հետ կապված, ինչ վերաբերում է բուն Զվարթնոցի տաճարին, եկեք հիշենք 2011 թվականը։ Այդ ժամանակ HSBC բանկը կազմակերպեց 15-ամյակին նվիրված միջոցառում, այդ ժամանակ արդեն խոսակցություններ եղան, որ քանդվել են որոշ սյունների հիմնամասեր, ամրակները ամրացվել են հուշարձանի տարածքում և կոպտորեն խախտվել է հուշարձանի պահպանության բոլոր նորմերը: Սա իհարկե միակ դեպքը չէ, սակայն Մշակույթի նախարարությունը, այսպիսի երևույթներին Վիքիդարանի հետևից է նայում, հետևաբար, տեղի ունեցավ այս վերջին սկանդալային դեպքը, երբ ռուս տուրիստները միջնադարյան հուշարձանում գինարբուքից հետո որոշել էին կիսամերկ շրջագայություն անցկացնել, ինչը ուղղակի տգեղ երևույթ է, հիշեցնեմ, որ բացի միջնադարյան կառույց լինելը, Զվարթնոցը նաև հոգևոր կենտրոն է, և այն մեր բազմադարյան մշակույթի գոհարներից է, 700 հազարով Զվարթնոցը շահագործման հանձնելը Հուդայի արծաթներին է նման։ Մենք չենք գիտակցում մեր մշակութային արժեքների ողջ էությունը, որը գալիս է «մշակույթի նախարար» հորջորջված կնոջից մինչև հուշարձանների պահպանության այդ կազմակերպության ղեկավարը, որոնք ուղղակի տեղեկացվածություն չունեն, թե ինչպես պետք է հուշարձանը, թեկուզ միջոցառման համար, շահագործել: Հիմա հարցը Գառնունն է։ Այդ երևույթից մի քանի օր անց՝ Գառնու տաճարում հարսանեկան արարողությանը հավասար միջոցառում կազմակերպեցին այն դեպքում, երբ ինքը հուշարձանը այդպիսի միջոցառումներ կազմակերպելու փոխարեն առավել պատմա-մշակութային բնույթի վայրի պետք է վերածել, որի մասին երևի մեր նախարարը Վիքիդարանում էլի կկարդա, իսկ այն ուսումնասիրողները, որոնք գտնում են, որ իրոք անհրաժեշտ է մի քանի կոպեկի համար «լոմը» խրեն Գառնու տաճարի հիմքի կամ Զվարթնոցի տաճարի մեջ, ապա նրանք ուղղակի հուշարձանների դահիճ են, քանի որ այս հուշարձանները նույնիսկ ճիշտ ներկայացնել չգիտեն, ուր մնաց՝ պահպանությունը: Ցավում եմ այս իրողությունների համար, բայց փաստն այն է, որ մեր Մշակութային արժեքների պահպանող կազմակերպությունները ոչնչով չեն տարբերվում Ջուղայի խաչքարեր ոչնչացնող մեր հարևան ժողովրդից, հիմա էլ Աֆրիկյանների տունն է, որն, իրոք, այսօր կանգնած է հիմնահատակ քանդվելու շեմին: Սա կլինի Հին Երևանի վերջին մասունքներից մեկի ոչնչացումը, որի համար ուղղակի ցավում եմ,- եզրափակեց ազգագրագետը: