տուն Քաղաքական Հայաստան Մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

293
0
Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը։

«2019 թ. մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը: 2019 թ. ամենաբարձր տնտեսական աճը արձանագրվել է Կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, իսկ 2019 թ. ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7 տոկոսով: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թ. աճել է 10,3 տոկոսով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի՝ 29,4 տոկոս, մրգային գինիների՝ 70,2 տոկոս, խաղողի գինու՝ 25,3 տոկոս, բուսական ծագման արտադրանքի՝ 14,3 տոկոս, ապրանքախմբերով»: