Ա. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը այսօրվանից սկսում է ցուցադրել խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները:
Մարտի 17-ին, ժամը՝ 20։00-ին դիտիր Կ. Խաչատրյանի ՉԻՊՈԼԻՆՈ բալետային ներկայացումը՝ մեր թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջի միջոցով:
Այս մասին տեղեկացում է թատրոնի Ֆեյսբուքյան էջը:
Թատրոնի նորություններին հնարավոր կլինի տեղեկանալ՝ էջին հետևելով, որտեղ պարբերաբար կներկայացվի առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։
Ի դեպ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կորոնոավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Թատրոնի գործունեության ժամանակավորապես կասեցումը, համաձայն Ա․ Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի 16.03.2020թ․ N 332-L հրամանի, չեղարկված ներկայացումների գնված տոմսերի հետ վերադարձի գործընթացը տեղի կունենա Թատրոնի գործունեությունը վերսկսելուց հետո։