տուն Հասարակություն Մնացական Բիչախչյանն ազատվել է Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից

Մնացական Բիչախչյանն ազատվել է Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից

222
0

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ որպես պատճառաբանություն նշելով. «ոստիկանությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել  2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: