տուն Աշխարհ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին

370
0

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 29-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպումը կշարունակվի նաև ամսի 30-ին:

Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ժնևում հունվարի 29-ին սկսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է երեկոյան:

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- ասվում է Նաղդալյանի գրառման մեջ:

Հունվարի 29-ին Մնացականյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: