Մյունխենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կքննարկեն LՂ հիմնախնդիրը

    197
    0

    Վաղը` փետրվարի 15-ին, անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում Ղարաբաղյան հակամարտության հարցով քննարկում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

    Այս մասին տեղեկացնում է համաժողովի պետական կայքը: Նաև նշվում է, որ քննարկումը տեղի կունենա ժամը 17:30-ից 18:15-ը:  

    Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում։