տուն Քաղաքական Միջազգային Մյունխենը կարող է հրաժարվել Եվրո 2020-ի եզրափակչից՝ հօգուտ Լոնդոնի

Մյունխենը կարող է հրաժարվել Եվրո 2020-ի եզրափակչից՝ հօգուտ Լոնդոնի

72
0

4284

Արդեն հայտնել ենք, որ Եվրո 2020-ն անցնելու է միանգամից 13 երկրներում։ Սակայնի միայն երկու քաղաքներ՝ Լոնդոնն ու Մյունխենն են դիմել իրենց տարածքում կիսաեզրափակիչներն ու եզրափակիչն անցկացնելու հայտերը։

Սակայն, հիմա Մյունխենը որոշել է հետ կանչել իր հայտը և պայքարել միայն խմբային խաղերի համար, որպեսզի 2024 թվականին Գերմանիան պայքարի Եվրոպայի ամբողջ առաջնության անցկացման համար։ «Որոշումը դեռ ընդունված չէ։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ, և հիմա մտածում ենք այն մասին, թե ինչպես աջակցենք մեր անգլիացի ընկերներին», — ասել է Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը։

ՈւԵՖԱ-ն Եվրո 2020-ի վերաբերյալ իր վերջնական որոշումը կայացնելու է սեպտեմբերի 19-ին։

Գերմանացիները Եվրո 2024-ի համար հիմնական պայքարը մղելու են Թուրքիայի հետ։