տուն Լուրեր Մյասնիկյանի արձանի մոտ մարդաշատ է. Զոհերի հիշատակը հարգելու են գնացել քաղաքական գործիչներ...

Մյասնիկյանի արձանի մոտ մարդաշատ է. Զոհերի հիշատակը հարգելու են գնացել քաղաքական գործիչներ և անհատ քաղաքացիներ

140
0

1

Այսօր առավոտից Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մարդաշատ է: Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ  2008-ի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը հարգելու նպատակով Մյասնիկյանի արձանի մոտ են գտնվում քաղաքական տարբեր գործիչներ, ինչպես նաև  անհատ քաղաքացիներ:

Այս պահին հիշյալ տարածքում են Նախախորհրդարանի անդամները` Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը և այլոք:

Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները քիչ հետո երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26:

Մանրամասները քիչ անց` տեսանյութում: