Փարիզի Cafe des Chats սրճարանում հաճախորդներին առաջարկվում է կրուասանների և համեղ սուրճի հետ մեկտեղ վայելել կատուների ներկայությունը: Սրճարանի մենեջերը կարծում է, որ «մյաու-թերապիան» շատ գտակար է մարդու առողջության համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մլավոցն ուղեկցվում է տատանումներով, որոնք լավ ազդեցություն են ունենում արտրիտի և ռևմատիզմի վրա, կարգավորում է արյան շրջանառությանը և սրտի աշխատանքը», — ասել է մենեջերը: Նշվում է նաև, որ սրճարանում ապրում է տասը կատու, որոնք այստեղ են բերվել կենդանիների կացարաններից: