տուն Տնտեսական ՄՄ-ն չի խանգարի ԵՄ-ին. Առևտրաարդյունաբերական պալատ

ՄՄ-ն չի խանգարի ԵՄ-ին. Առևտրաարդյունաբերական պալատ

219
0

Արայիկ Վարդանյան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը չի խանգարի ԵՄ հետ տնտեսական գործակցությանը: Այս կարծիքին է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը: Ելույթ ունենալով «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովին՝ նա ասաց, որ Հայաստանը կարող է ներդրումների հարմար վայր դառնալ ԵՄ երկրների համար՝ այստեղ արտադրված արտադրանքը Մաքսային միության այլ երկրներ արտահանելու համար:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ Հայաստանը վերջին տարիներին բարելավել է իր դիրքը «doing business» վարկանիշային աղյուսակում: