Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների հարցը կապված է բանակցությունների ավարտից: Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ժամանակ:
«Բանակցությունները պետք է ավարտվեն նոր, ամեն ինչ կախված է բանակցություններից»,- ասաց Ճշմարիտյանը՝ հավելելով, որ մեր անդամնակցությանը խոչընդոտներ չկան, Հայաստանի համար ապրանքների մաքսատուքերի բացառությունների ցանկը հիմնականում արդեն համաձայնեցվել է: «Հայաստանի համար սոցիալական նշանակության ապրանքների հարցը կարելի է համարել լուծված: Ավելի շատ տեխնիկական հարցեր են մնացել՝ կապված զուգահեռ ներմուծման հետ, այսինքն՝ զուտ աշխատանքային մի քանի շտրիխներ են մնացել»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Հարցին, թե Հայաստանը ինչու չմասնակցեց ապրիլի վերջին կայացած Մինսկի գագաթնաժողովին, Ճշմարիտյանը պատասխանեց, թե չգիտի: