Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստան մուտք գործելիս պետք կլինի հայտարարագրել ոչ թե 15 հազար եվրոյից ավելի շատ կանխիկ գումարը, այլ 10 հազար դոլարից ավելի շատ կանխիկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԿԲ Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
«10 հազար դոլարի շեմը նախատեսված է նաև եվրոպական երկրների համար», — ասաց նա՝ հավելելով, որ Մաքսային միության երկրներից մուտքի ու ելքի դեպքում այդ պահանջը չկա: Մաքսային միության երկրների դեպքում, անկախ կանխիկ գումարի չափից, հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի: