տուն Տնտեսական ՄՄ անդամակցումը շարունակում է մնալ առաջնային խնդիր. Էկոնոմիկայի նախարար

ՄՄ անդամակցումը շարունակում է մնալ առաջնային խնդիր. Էկոնոմիկայի նախարար

226
0

Ավանեսյան

Հայաստանն ունի համապատասխան ճանապարհային քարտեզը և պետք է անցնի բուն աշխատանքների կատարմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք փոփոխություն Մաքսային միությանն անդամակցելու ժամկետների առումով՝ Ուկրաինայի իրադարձություններից հետո:

«Ես կարծում եմ, որ ինտեգրացիոն պրոցեսը, որը սկսել ենք Մաքսային միության հետ, շարունակում է մնալ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը»,- ասաց նախարարը: